Հասարակական

Արմեն Մուրադյանը կարևորում է առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը կարևորում է առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առողջապահական համակարգն աստիճանաբար անցում է կատարում միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծմանը, որը իրենից կներկայացնի ամբողջական տեղեկատվական բազա թե՚ բուժհաստատությունների, թե՚ քաղաքացիների համար։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին: «Անհնար է թերագնահատել համակարգի ներդրման նշանակությունը ոլորտի համար։ Այն հնարավորություն կտա ոչ միայն գնահատել մատուցվող ծառայությունների որակը, ավելի վերահսկելի ու կառավարելի դարձնել համակարգը, այլև կբերի ծառայությունների որակի բարձրացման եւ կառավարելի ռեսուրսների խնայողության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մուրադյանը:

Նախարարի խոսքով՝ համակարգի ներդրումը խիստ անհրաժեշտություն է ոլորտի համար, քանի որ քաղաքացին միասնական տեղեկատվական համակարգի միջոցով առանց ավելորդ քաշքշուկների կկարողանա ստանալ լիակատար տեղեկատվություն իր առողջական վիճակի և իրականացվող հետազոտությունների վերաբերյալ, ինչը կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերը։ «Դա նաև մեզ հնարավորություն կտա գնահատել բնակչության առողջական վիճակը՝ ըստ մարզերի պատկերացնել հիմնական հիվանդությունների տարածվածությունը եւ բժշկական ծառայության որակը»,- ասաց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում