Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 22-ին ստորագրել է Առեւտրային արբիտրաժի եւ Սնանկության մասին ՀՀ օրենքները, նաեւ`ՀՀ քաղաքացիական, Քրեական եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պետական տուրքի, Լիցենզավորման, Առեւտրաարդյունաբերական պալատների, Գյուղատնտեսական վարկային ակումբների, Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու, Փաստաբանության, Ապրանքային բորսաների, Բյուջետային համակարգի, Օտարերկրյա ներդրումների եւ Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում