Մշակույթ

Ռեժիսորները շարունակում են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի նկարահանումը

1 րոպեի ընթերցում

Ռեժիսորները շարունակում են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի նկարահանումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության թեմայով այս պահին նկարահանվում է 5 խաղարկային, 12 վավերագրական և մեկ անիմացիոն ֆիլմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Արդեն ներկայացվել են Ֆաթիհ Աքինի «Սպի», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Արա Երնջակյանի «Խավարում» կինոնկարները, ինչպես նաև «1915» ֆիլմը, որը նկարահանվել է առանց պետական աջակության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Պողոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ ինքը զրուցել է ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ, ով անիմացիոն ֆիլմի վրա է աշխատում:

«Այն վերաբերում է Մշո Ճառընտիրին: Իր հավաստմամբ՝ մինչև 2015 թվականի վերջ այդ աշխատանքները կավարտվեն, և մենք կտեսնենք, թե ինչ է սպասվում»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում անդրադարձ է կատարվելու մշակութային ժառանգությանը, և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը կրկնակի դերակատարություն է ունենալու այս հարցում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում