Մշակույթ

Շառլ Ազնավուրը «Ֆիգարո»-ին ներկայցրել է իր ստեղծագործական ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը «Ֆիգարո»-ին ներկայցրել է իր ստեղծագործական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել «Ֆիգարո» պարբերականին` անդրադառնալով մասնագիտական ոլորտում իր հետագա անելիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը գրում է, որ թեպետ Ազնավուրն արդեն 91 տարեկան է, սակայն նա չի պատրաստվում դադարեցնել աշխատել:

«Շառլ Ազնավուրը ֆրանսիացի լեգենդ է, ով ունի շուրջ 70 տարվա աշխատանքային կարիերա: Նրա երգերը հավերժ են: «Լա Բոհեմը» երգի հեղինակը կշարունակի մեզ ստիպել երազել`Encores կոչվողիր հերթական ալբոմով»,- գրում է «Ֆիգարո»-ն` նշելով, որ թեպետ շանսոնյեն ասել է, որ այլևս չի պատրաստվում համերգային շրջագայություններ իրականացրել, սակայն միայն հիմարներն են, որ չեն փոխում իրենց միտքը:

Հայ մեծանուն արտիստն իր մասին ֆրանսիական պարբերականին ասել է. «Եթե ես լինեի կապտաչյա շիկահեր, նույն կարիերան չէի ունենա»:

Անդրադառնալով Ազնավուրի դերասանական կարիերային` «Ֆիգարո»-ն գրում է, որ թեպետ 80 ֆիլմում նկարահանվելուց հետո նա ներկայում դադարեցրել է իր կարիերան՝ որպես դերասան, այդուհանդերձ նրա երաժշտական կարիերան դեռ շատ հեռու է ավարտվելուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում