Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինայի բանակին 300 մլն դոլար կհատկացնի պաշտպանական նոր բյուջեի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինայի բանակին 300 մլն դոլար կհատկացնի պաշտպանական նոր բյուջեի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի համար ԱՄՆ-ի պաշտպանական նոր բյուջեի նախագիծը 300 մլն դոլարի հատկացում է նախատեսում Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին այդ փաստաթղթին հավանություն է տվել Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեն,:

Դրա հետ մեկտեղ օրինագիծը, որի ընդհանուր ծավալը կազմում է 612 մլրդ դոլար, թույլ է տալիս ընդլայնել ռուսական հրթիռային շարժիչների օգտագործումը ռազմական տիեզերական կարիքների համար: Բացի այդ, օրինագծում ասված է սիրիական ընդդիմության այն մասի ուսուցման եւ հանդերձման համար 600 մլն դոլար հատկացնելու մասին, որին Վաշինգտոնը չափավոր է համարում:

Այժմ այդ փաստաթուղթը կներկայացվի Սենատի ամբողջ կազմի քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում