Միջազգային

Ռուսական գազի տրանզիտի համար Ուկրաինան ամսական ստանում է ավելի քան 100 միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

Ռուսական գազի տրանզիտի համար Ուկրաինան ամսական ստանում է ավելի քան 100 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Ուկրտրանսգազ» ընկերության տվյալներով՝ դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ Ուկրաինայի միջոցով ռուսական գազի տրանզիտը կրճատվել է 28%-ը՝ շուրջ 62.2 միլիարդ խորանարդ մետր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Իգոր Դիդենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ռուսական գազի տրանզիտի համար ամեն ամիս ստանում է ավելի քան 100 մլն դոլար: Նա նաև շեշտել է, որ եվրոպական երկրներից գազի ներկրման գները համադրելի են ռուսական գազի գների հետ:

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել էր, որ դեպի ԵՄ երկրներ ռուսական գազի տրանզիտի տարիֆը կազմել է 2,88 դոլար 100 խորանարդ մետրի դիմաց: Նրա կարծիքով՝ նպատակահարմար է այս թվի կրկնապատկումը՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ի հետ հնարավոր կլինի պայմանավորվել առնվազն այդ թվի 30% բարձրացմանը: Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Ուկրաինան 2014թ-ի ընթացքում ՌԴ-ից և եվրոպական երկրներից ներկրել է 19.5 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 5.7 միլիարդ դոլար գումարով, այդ թվում՝ ԵՄ-ից 5 միլիարդ խորանարդ մետր 1.8 միլիարդ դոլարով և 14.5 միլիարդ խորանարդ մետր ՌԴ-ից՝ 3.9 միլիարդ դոլարով:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում