Կառավարությունն ամեն ինչ անելու է Վանաձորի արդյունաբերության վերականգման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ամեն ինչ անելու է Վանաձորի արդյունաբերական ներուժի օգտագործման ու վերականգման համար և պատրաստ է ներդրողների հետ իրականացնել հստակ ծրագրեր: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանըհայտարարեց Վանաձորի քաղաքապետարանում տնտեսվարողների հետ կայացած հանդիպման ժամանակ: «Ես այսօր բավարար չեմ համարում Վանաձորում առկա ներուժի օգտագործումը: Մենք պետք է փորձենք վերականգնել տեղի արդյունաբերությունը՝ բացելով նաև նոր աշխատատեղեր, ինչպես նաև տարբեր ռեսուրսների օգտագործման միջոցով բարձրացնել քաղաքի ակտիվությունը, առկա խնդիրներին տալ լուծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը, անդրադառնալով բիզնես ոլորտում առկա խնդիրներին, ընդգծեց, որ բոլոր արհեստական խնդիրներ առաջացնողները կենթարկվեն համապատասխան պատժի: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարության նպատակն է ստեղծել հավասար պայմաններ, խրախուսել գործարարներին՝ նոր ներդրումների իրականացման գործում:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել կառավարության աջակցությամբ ստեղծել 200 նոր լրացուցիչ աշխատատեղ, և գործադիրն առաջիկայում պատրաստվում է ֆաբրիկային հատկացնել 450 միլիոն դրամ՝ ծրագրերն առաջ մղելու համար: Ներկայում «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատում է 1400 մարդ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան