Նեպալում նոր երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել Է 100-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 96-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քամալ Սինգհ Բանը: «Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 96 մարդ, տուժել Է 2563 բնակիչ»,- ասել Է նա:

Բանի խոսքով՝ «ներկայում մեծ թվով մարդիկ մնում են բաց տարածքներում: Միեւնույն ժամանակ շատերն սկսել են վերադառնալ իրենց տներ, որոնք արդեն մասնագետների կողմից ստուգվել են դրանց վնասվածքները պարզելու նպատակով»:

Նեպալում նոր երկրաշարժը գրանցվել Է մայիսի 12-ին UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա: Սեյսմոլոգները 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժից հետո գրանցել են տասնյակ հետցնցումներ: Ինչպես նշել են Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտում, հետցնցումների մագնիտուդը կազմել է 3,1-ից մինչեւ 6,2:

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 8 հազար մարդ, տուժել են եւս շուրջ 18 հազար բնակիչներ: Ավերվել Է ավելի քան 300 հազար շենք, վնասված շենքերի թիվն անցնում Է 254 հազարից:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA