ԱՄՆ-ում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել Է 6-ի, տուժել Է ավելի քան 150 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Amtrak ընկերության մարդատար գնացքի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 6-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին: Գնացքն ընթանում Էր Վաշինգտոն-Նյու Յորք երթուղով:
Ընդամենը հիվանդանոցներ են տեղափոխվել աղետից 150 տուժածներ: Ինչպես նշել Է բուժհաստատություններից մեկի ներկայացուցիչը, ութ մարդ ծայրահեղ ծանր վիճակում Է:
Աղետը տեղի Է ունեցել մայիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 21:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:20-ին) Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի շրջանում: Շարժակազմը, որում եղել Է 238 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ, առայժմ չպարզված պատճառով դուրս Է ընկել ռելսերից: Չորս վագոններ շատ լուրջ վնասվածքներ են ստացել, երեքը շրջվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: