Հասարակական

Ֆլետչերի Դիվանագիտական դպրոցում հրավիրվել է Հայոց ցեղասպանության մասին գիտական սեմինար

2 րոպեի ընթերցում

Ֆլետչերի Դիվանագիտական դպրոցում հրավիրվել է Հայոց ցեղասպանության մասին գիտական սեմինար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարի. առաջ և հետո» խորագիրը կրող գիտական սեմինար է տեղի ունենալու Թաֆթս համալսարանում, որը կազմակերպել են համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2015 թվականի ուսանողները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեմինարը նախատեսված է մայիսի 13-ին:

Իրադարձության ժամանակ կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչպես նաև արժանի գնահատական կտրվի այն միջազգային ակադեմիական շրջանակներին, որոնք զբաղվում են ցեղասպանության խնդրով: Կազմակերպիչների համոզմամբ` սեմինարը միևնույն ժամանակ համերաշխություն կարտահայտի միջազգային հանրության այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցվի բոլոր այն ազգերին, որոնք տառապել են մարդկության դեմ գործված հանցագործություններից:

Հիմնական զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, ով կանդրադառնա Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններին և դրանց հեռանկարներին: Բացման խոսք կասի Ֆելտչերի դիվանագիտական դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսը:

Սեմինարին կմասնակցեն նաև Ֆլետչերի դպրոցի դիվանագիտական պատմության պրոֆեսոր և դիվանագիտական դասընթացների տնօրեն Լի Դիրքսը, պրոֆեսորներ Էլիզաբեթ Պրոդրոմուն, Մասաչուսեցի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանը և այլոք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում