Հասարակական

Արմեն Մուրադյանը բուժքույրերին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը բուժքույրերին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարի ուղերձոմ ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով՝ ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին:

Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում