Պետերբուրգում «Նոյան» պարի համույթը հանդես եկավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համերգով

3 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի համերգային դահլիճում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում մայիսի 10-ին տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի «Նոյան» հայկական պարի համույթի համերգը, որի նշանաբանն էր «Ճանաչում ենք և պահանջում»:

Հանդիսականներին և համերգի մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունեց հայհամայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:Դիմելով ներկաներին նա ասաց. «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները Սանկտ Պետերբուրգում շարունակվում են, դրա ապացույցը այսօրվա համերգն է: Ցեղասպանության արդեն սրբացված նահատակների լուսավոր հոգիները այսօր այստեղ, մեզ հետ են, մենք զգում ենք նրանց հոգիներից ճառագայթող լույսի ջերմությունը, մենք միշտ հիշելու և հարգանքի տուրք ենք մատուցելու նրանց»:

Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ համերգն սկսվեց աղոթքով: Առաջին բաժինը նվիրված էր հայ ժողովրդի անցյալի պատմությանը՝ սկսած Հայկի և Բելի ճակատամարտից, ներառելով Հայոց ցեղասպանության դառը ժամանակները: Հանդիսատեսին ներկայացվեց երաժշտական թատերականացված հուզիչ բեմադրություն, որտեղ պարի, երաժշտության, լուսային էֆեկտների, ռիթմերի և գեղարվեստական տպավորիչ այլ միջոցների օգտագործմամբ դահլիճում գտնվողները մի դարաշրջանից,ասես,մեկ այլ հարյուրամյակ էին տեղափոխվում: Հանկարծ դահլիճը ընկղմվում է կիսախավարի մեջ, բեմում բոցկլտում են որոտներ, ամպերից, ասես , հուր է թափվում, քիչ հետո հայտնվում են թուրք ենիչերիները, որոնք գազանացած հարձակվում են իրենց օջախներում խաղաղ կյանքով ապրող հայ ընտանիքների վրա. տեղի էր ունենում դարի ոճիրը:

Համերգի երկրորդ բաժինը նվիրված էր ազատ ու անկախ հայոց աշխարհի խաղաղ, ժողովրդի ստեղծագործ կյանքին, նոր ապագա կերտող երիտասարդության երազանքներին: Տեսարաներն իրար էին հաջորդում հայրենասիրական երգերի ու պարերի ուղեկցությամբ:

Համերգին հրավիրված էր և երկրորդ բաժնում հայկական ժողովրդական ու Սայաթ-Նովայի երգերի կատարմամբ հանդես եկավ 2010 թվականի «Եվրատեսիլ»-ի մասնակից Եվա Ռիվասը: Նա դուդուկի դյութիչ մեղեդու և երգահան ու ջութակահար Տիգրան Պետրոսյանի ջութակի հնչեցրած սրտահույզ նվագի ուղեկցությամբ կատարեց նաև «Դլե յաման» շատ սիրված երգը: Հանդիսատեսը ջերմ ծափահարություններով էր արձագանքում պարողների, երգիչների յուրաքանչյուր կատարմանը: Իսկ երբ բեմ հրավիրվեցին «Նոյան» համույթի գեղարվեստական ղեկավար Մանուկ Օհանյանը և պարերի բեմադրիչ Ալիսա Հովակիմյանը, դահլիճը երկար ժամանակ նրանց բաց չեր թողնում՝ շռայլորեն հղելով ծափերի տարափ ու պարգևելով գարնանային թարմ ծաղիկներ:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին