Թուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպանը խոսել է Հայոց ցեղաասպանությունը ճանաչող բանաձևից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպան Արլետ Կոնցեմիուսն անդրադարձել է իր երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման փաստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Yeni Safak պարբերականը, այս մասին դեսպանը խոսել է Աթաթուրքի անվան համալսարանում կայացած սիմպոզիումի ժամանակ:

Կոնցեմիուսը նշել է, որ խորհրդարանականներն իրենց երկրում ազատ են և իրավունք ունեն անկախ կերպով արտահայտել իրենց իրավունքները: Դեսպանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը որևէ մեկի դեմ ուղղված չէ: «Ուղերձը, որը ցանկանում էր տալ մեր խորհրդարանը, այն է, որ պետք է հաղթահարել անցյալում տեղի ունեցած խնդիրները և դրանք փակելով ապահովել համագործակցությունը: Մենք մեր երկու մեծ թշնամիների` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խաղաղ վիճակի ենք հասել: Շատ եվրոպական խորհրդարանների կողմից հղվող ուղերձներն իրականում հետևյալն են. մենք որևէ նպատակ չունենք ինչ-որ մեկին դատելու, ամոթանք տալու կամ մեղադրելու: Իրականում մենք, ուսումնասիրելով անցյալը, ցանկանում ենք կառուցել ապագան»,- ասել է Կոնցեմիուսը:

Լյուքսեմբուրգի խորհրդարանը մայիսի 6-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Ի պատասխան դրա` պաշտոնական Անկարան, որպես բողոքի արտահայտում, հաջորդ իսկ օրը հետ էր կանչել այդ երկրում իր դեսպանին:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան