Թուրքիան պետք է ճանաչի իր պատմական մեղքը. Լորեն Մոզար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում ոչ ոքի անարգանքի սյունին չեն գամում: Ցեղասպանություն իրականացրած մարդասպանները վաղուց արդեն մահացել են, եւ նրանց սերունդները չեն կարող կրել իրենց պապերի մեղքի պատասխանատվությունը, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց պատմական մեղքը։ Սա մի հատված է Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացնելիս՝ պատգամավոր Լորեն Մոզարի ելույթի տեքստից, որը մայիսի 7-ին հրապարակել է Tageblatt.lu-ն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մոզարը նշել է, որ կարեւոր է մատնանշել իրականացված դաժան Ցեղասպանությունն ու հատկապես հարգել հարյուր հազարավոր զոհերի հիշատակը։

«ՄԱԿ-ը հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Դրան հաջորդել են 22 երկրների խորհրդարաններ, որոնց թվում՝ Լյուքսեմբուրգի հարեւան երկրները՝ Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդերը։ Եվրախորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը։ Գերմանիան առաջիկա օրերին խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ կընդունի»,- նշել է պատգամավորը։

Նա շեշտել է, որ բանաձեւը Թուրքիայի դեմ չէ։

«Լյուքսեմբուրգը պահպանում է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները։ Մենք ոչ ոքի անարգանքի սյունին չենք գամում։ Մարդասպանները վաղուց արդեն մահացել են, եւ նրանց սերունդները չեն կարող կրել իրենց պապերի մեղքի պատասխանատվությունը, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց պատմական մեղքը։ Նրանց կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը ուժեղ նշան կլիներ, դա կլիներ ուղերձ առ այն, որ նման բան այլեւս չպետք է կրկնվի»,- հայտարարել է Մոզարը։

Մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Հայերեն

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը