Թուրքագետը կարևորում է փոքր, բայց մեծ կշիռ ունեցող Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ 2015 թվականին կշարունակվեն տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները: «Փաստը, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իմ կարծիքով, կարևոր է: Այն ցույց է տալիս, որ ապրիլի 24-ից հետո շարունակվում է Հայոց ցեղպասանության ճանաչման գործընթացը, և համոզված եմ, որ այս տարի մի շարք այլ երկրներ կճանաչեն ցեղասպանությունը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Թուրքագետը նշեց, որ չնայած Լյուքսեմբուրգը փոքր երկիր է, բայց մեծ դերակատարում ունի Եվրամիության գործընթացներում, և այդ առումով, կարևոր նշանակություն ունի մայիսի 6-ին ընդունված բանաձևը:

Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` հիմք ընդունելով 1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Բանաձևն ընդունվել է նաև` հաշվի առնելով պատմական փաստերի, արդարության և Թուրքիայի պետության կողմից Օսմանյան Կայսրության իրականացրած գործողություններին առերեսման անհրաժեշտությունը:

Հայերեն English Русский

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա