ՄԱԿ-ում բացվել է Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում բացվել է «Վերջին համաշխարհային պատերազմը. հիշել խաղաղության համար» լուսանկարների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ցուցադրանքը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը, բաղկացած է 40 լուսանկարներից եւ պայմանականորեն բաժանված է երկու մասի: Առաջին մասը ներառում է 23 լուսանկար, որոնք արվել են մարտական փառքի վայրերում եւ թիկունքում:

Ցուցահանդեսի երկրորդ մասը, որը տեղավորվել է Գլխավոր ասամբլեայի ճեմասրահում, նվիրված է նախկին խորհրդային միության 15 հանրապետությունների հերոսներին: Այն ներառում է Միխայիլ Եգորովի (Ռուսաստան), Միլիտոն Կանտարիայի (Վրաստան), Հովհաննես Բաղրամյանի (Հայաստան), Մարատ Կազեյի (Բելառուս), Մարիա Մելնիկայտեի (Լիտվա) եւ ուրիշների դիմանկարները:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ցուցահանդեսի հյուրերին դիմել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքով՝ ցուցադրանքը վկայում է, որ ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդների համատեղ ջանքերի արդյունքն է:

Մայիսի 4-ին Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքում բացվում է Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմերի փառատոնը՝ նվիրված Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին: Մինչեւ մայիսի 8-ը Ազգերի պալատի կինոսրահում կցուցադրվեն կինեմատոգրաֆի դասականներ դարձած «Թռչում են կռունկները» (1957), «Մարդու ճակատագիրը» (1959), «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար» (1975), գեղարվեստական ժապավենները, «Սովորական ֆաշիզմ» նշանավոր վավերագրական ֆիլմը, ինչպես նաեւ վերջին տարիներին թողարկված ֆիլմեր, այդ թվում՝ «Սպիտակ վագրը», «Բրեստի ամրոցը», «Ստալինգրադ» եւ «Մշուշում»:

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում մայիսի 5-ին մեկնարկում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 70-ամյակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ծրագիրը ներառում է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստը եւ համերգ, ինչպես նաեւ «Խաղաղության ծառի» տնկումը եւ լուսանկարների երկու ցուցահանդեսների կազմակերպումը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները