Եվրամիությունում գործազրկության ամենացածր մակարդակը Պրահայում Է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ պետությունների բոլոր տարածաշրջաններում գործազրկության ամենացածր մակարդակը Պրահայում Է, այն կազմում Է ընդամենը 2,5 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հաղորդել Է Պրահայի Novinky կայքը՝ հղում անելով ԵՄ-ի վիճակագրական գործակալության՝ Eurostat-ի տվյալներին:

«Eurostat-ի տվյալների համաձայն՝ 2014 թվականի արդյունքներով Եվրամիության անդամ պետությունների բոլոր տարածաշրջանների թվում գործազրկության ամենացածր մակարդակն ուներ Պրահան՝ 2,5 տոկոս: Գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել Է Իսպանիայի Անդալուզիայի ինքնավար մարզում, որտեղ աշխատանք չունի բնակչության 34,8 տոկոսը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պրահայից հետո ԵՄ-ում գործազրկության ամենացածր ցուցանիշով առաջին տասնյակի մնացած տեղերն զբաղեցնում են Գերմանիայի տարածաշրջանները:

Ընդամենը 2014 թվականին ԵՄ-ի երկրների 54 տարածաշրջաններ ունեին 5 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ. 23 տարածաշրջան՝ Գերմանիայում, 16՝ Մեծ Բրիտանիայում, 6 Ավստրիայում, երեքական՝ Բելգիայում եւ Ռումինիայում, մեկական՝ Չեխիայում, Իտալիայում եւ Հունգարիայում:

Իր հերթին, բնակչության ավելի քան 20 տոկոսն աշխատանք չուներ ԵՄ-ի 29 տարածաշրջաններում. Իսպանիայում 13, Հունաստանում՝ 12 եւ Իտալիայում՝ 4 տարածաշրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новост

Հայերեն Русский

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան