Բունդեսթագի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի քննարկումը կկայանա մայիսի 6-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 6-ին քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձևերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ` իշխող երկու կուսակցությունների և ընդդիմադիրների կողմից առաջ քաշված երեք բանաձևի քննարկման արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում կկայացնի՞ ստեղծել մեկը, թե ոչ:

«Մենք, իհարկե, չորս խորհրդարանական խմբակցությունների կողմից լսեցինք ազդեցիկ և խրախուսական հայտարարություններ ապրիլի 24-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակետներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրենսդիրները չեն քվեարկել բանաձևի օգտին (որն, ի դեպ, լինելու է ոչ օրենսդրական կամ ոչ պարտադիր): Սակայն մենք անհապաղ կարիք ունենք նման բանաձևի` և դա ոչ միայն Գերմանիայի հայ համայնքի ակնկալիքները բավարարելու համար: Մեզ համար դա անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու համար, քանի որ այն ներկայում կենտրոնացած է միայն Հոլոքոստի դեպքի վրա, մինչդեռ մեր հասարակությունն աստիճանաբար ավելի բազմէթնիկ է դառնում ներգաղթյալների մեծ խմբերի շնորհիվ, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից (Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իրաք), որտեղ բնակվում են հայերի և քրիստոնյաների լայն զանգվածներ»,- «Արմենպրես»-ին ասաց Հոֆմանը` նշելով, որ այս պատճառներից ելնելով իրենք փորձում են կենդանի պահել իրազեկությունը:

Գերմանացի ցեղասպանագետն ուշադրություն հրավիրեց նաև նրա վրա, որ Գերմանիայի Դաշնային կառավարությունը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ապրիլի 24-ին չուղարկեց ո’չ Երևան, ո’չ էլ Թուրքիա` Գալիպոլի: «Սա մեկ այլ ցուցիչն է այն փաստի, որ Գերմանիան խուսափում է հստակ դիրքորոշում որդեգրելուց»,- նշեց Հոֆմանը:

Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն ուղարկել 1915թ. Հայոց մեծ եղեռնը Ցեղասպանություն որակող բանաձևերի նախագծերը: Ապրիլի 24-ին Բուդեսթագի նիստում հնչեցին 9 ելույթներ, որոնցից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների եւ ասորիների բնաջնջումը:

Հայերեն English Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ