ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային թիմը մեկնել է Ալբանիա:Մայիսի 2-5-ն Ալբանիայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: Մայիսի 2-ին մեր հավաքականը կմրցի Կիպրոսի, մայիսի 3-ին՝ Ալբանիայի, մայիսի 5-ին՝ Մոնտենեգրոյի հավաքականների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Նախապես հրավիրված 22 ֆուտբոլիստների ցանկից դուրս են մնացել Սերվին Բաղումյանը և Սարգիս Ոսկանյանը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն Ալբանիա է մեկնել հետևյալ կազմով.
Մարկ Բախտամյան` Ակադեմիա
Վահագն Ենգոյան` Ակադեմիա
Ժոռա Սաֆարյան` Ակադեմիա
Արսեն Եղիազարյան` «Բանանց»
Հրաչյա Գեղամյան` «Բանանց»
Պարգև Աբրահամյան` «Բանանց»
Էրիկ Ղարիբյան` «Բանանց»
Արսեն Սադոյան` «Բանանց»
Սամվել Խուրշուդյան` «Բանանց»
Վարդան Բաբախանյան` «Բանանց»
Արթուր Խաչատրյան` «Բանանց»
Կարեն Մելքոնյան` «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան` «Բանանց»
Աշոտ Գրիգորյան` «Միկա»
Միհրան Պետրոսյան` «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան` «Փյունիկ»
Ալբերտ Խաչումյան` «Փյունիկ»
Վիգեն Կարապետյան` «Փյունիկ»
Արման Ասիլյան` «Փյունիկ»
Ռաֆիկ Մելիքյան` «Փյունիկ»