Մշակույթ

Վենետիկի բիենալեում կգործի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տաղավար

1 րոպեի ընթերցում

Վենետիկի բիենալեում կգործի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տաղավար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սփյուռքի 18 արվեստաագետների աշխատանքներ կներկայացվեն Վենետիկի բիենալեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Art Newspaper պարբերականը, տաղավարը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայկական տաղավարը կգտնվի Սուրբ Ղազար կղզում, որը հայ կաթոլիկ մենաստան է և Մխիթարյան միաբանության աթոռանիստը: «Armenity» անունը կրող տաղավարը բաց կլինի մայիսի 6-ից հոկտեմբերի 18-ը և կներառի փարիզաբնակ, Թուրքիայում ծնված հայ արվեստագետ Սարգիսի աշխատանքները, ով միաժամանակ բիենալեին ներկայացնելու է Թուրքիան:

Տաղավարում ներկայացվող աշխատանքների շարքում Սարգիսը կներկայացնի երկու աշխատանք՝ «Danseuse doree en haut du toit» (2012) և «Atlas de Mammuthus Intermedius» (2014), որոնցից մեկը պարունակում է 150 հազար տարեկան մամոնտի ոսկոր: Իսկ թուրքական տաղավարում ներկայացվող աշխատանքը կրում է «Respiro» անվանումը և, արվեստագետի խոսքերով, այն միտված է հայացք գցելու դեպի մարդասիրություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում