Միջազգային

Մոսկվայի պետհամալսարանը վերստին ընդգրկվել է աշխարհի համալսարանների թոփ-50-ում

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի պետհամալսարանը վերստին ընդգրկվել է աշխարհի համալսարանների թոփ-50-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանը մի շարք մասնագիտությունների գծով ընդգրկվել է աշխարհի լավագույն համալսարանների թոփ-50-ում: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է այն տվյալներից, որոնք ներկայացվել են QS World University Rankings by Subject ծրագրի կողմից:

Այսպես, ՄՊՀ-ն 35-րդ տեղն է զբաղեցրել «Լեզվաբանություն» մասնագիտության գծով, 36-րդ տեղը՝ «Ֆիզիկա եւ աստղագիտություն» մասնագիտության գծով եւ 42-րդ տեղը՝ «Մաթեմատիկա» մասնագիտության գծով, ինչպես նաեւ 48-րդ տեղը «Ժամանակակից լեզուներ» մասնագիտության գծով:

Համալսարանը նաեւ թոփ-100-ի մեջ է մտել «Համակարգչային գիտություններ եւ տեղեկատվական համակարգեր» մասնագիտության գծով:

Առաջին տեղեր գրաված բուհերի թվում են Դեւիսի Կաիֆոռնիական համալսարանը, Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանը, Օքսֆորդի համալսարանը, Լոնդոնի բիզնես-դպրոցը, Սթենֆորդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը:

Լուսանկարը`«Коммерсантъ»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում