Թևան Պողոսյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության ճանաչմանը նպաստող անձանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց և երկրներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը: Հայտարարությունների ժամին պատգամավորը նշեց, որ իր ելույթը շնորհակալության մասին է.

«Հարգելի գործընկերներ, այսօրվա իմ ելույթը շնորհակալության մասին է. պարզ, մարդկային շնորհակալության: Շնորհակալությո՜ւն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս: Շնորհակալությո՜ւն, Ֆրանսուա Օլանդ, Վլադիմիր Պուտին, Տոմիսլավ Նիկոլիչ, Նիկոս Անաստասիադիս:

Շնորհակալությո՜ւն, Ավստրիա, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկ: Շնորհակալությո՜ւն,

Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Նիլս Մուժնիեկս, Ջեֆրի Ռոբերթսոն, Ֆրանկ Չոք, Ուիլյամ Շաբաս, Իսրայել Չառնի, Ռագըփ Զարաքոլու, Մայքըլ Բոլանդեր, Դոննա Ֆրիզ, Դոնալդ Բլոքսհամ, Ռոջեր Սմիթ, Հենրի Թերիո, Պատրիկ Դամբըրի, Ջենգիզ Աքթար, Էսթեր Մուջավայո, Յաիր Աուրոն, բարոնուհի Քոքս, Ադամ Շիֆ:

Շնորհակալությո՜ւն, Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ, Քլոե Քրդաշյան: Շնորհակալությո՜ւն, Սերժ Թանկյան, Դարոն Մալաքյան, Շավո Օդաջյան և Ջոն Դոլմայան: Շնորհակալությո՜ւն, Շառլ Ազնավուր, Արթուր Աբրահամ, Ռոնդա Ռուսի, Պատրիկ Դեւեջյան, Շերիլին Սարգսյան, բոլոր, բոլոր մյուսներին: Շնորհակալ եմ:

Բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են, միասին մեր ցավը կիսել են, հավատալով նպաստել են մեր վերծննդին` շնորհակալ եմ: Իմ հինգ զավակներն էլ են շնորհակալ»:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը