Ռուբիկ Հակոբյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները բացառիկ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ և ազգային համախմբվածությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների էության և կազմակերպման քաղաքակիրթ մոտեցումը: Տարելիցը նաև յուրահատուկ քննաշրջան դարձավ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները և համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություն հռչակող պետությունների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այդ պետությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այդ արժեքներն իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց պետական շահերը: «Այսպես է եղել նաև 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության իրականացման տարիներին: Նրանք այդ ձեռագրով են գործում նաև այսօր՝ Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայի տարբեր հատվածներում և այլուր»,- ընդգծեց Հակոբյանը:

Պատգամավորի գնահտամամբ՝ Հայոց ցեղապսանության վերաբերյալ Հռոմի Պապի խոսքը յուրահատուկ ուղերձ էր քաղաքակիրթ աշխարհին՝ հատկապես քրիստոնեական աշխարհին, ինչի դրսևորումներն արդեն ակնհայտ են և առաջիկայում էլ նոր շարունակություն կունենան:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը