Արմեն Մուրադյանը խստորեն դատապարտում է բժիշկների նկատմամբ բռնությունների դեպքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը հասարակության քաղաքակրթվածության կայունության և հասունության հայելին է, և բժիշկների նկատմամաբ բռությունների դեպքերը հասարակությունում պետք է առավել մեծ հնչեղություն ստանան:Ազգային ժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի՝ բժիշկների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ հարցին:

«Բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն հանցավոր, այլ բարբարոսական դրսևորումներ են և խեղաթյուրում են մեր ազգային հոգեկերտվածքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նրա կարծիքով՝ նման դեպքերը պետք է հասարակության կողմից առավել մեծ հնչեղություն ստանան: Արմեն Մուրադյանը նաև վստահություն հայտնեց, որ բժիշկների նկատմամբ բռնությունների դեպքերում իրավապահ մարմինների գնահատականները կլինեն արդար:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան