ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաբանների միջազգային խումբը մարդու ուղեղում հայտնաբերել Է հատուկ գոտի, որը կոդավորում Է քաղցի եւ հագեցածության ազդանշանները: Գիտափորձերի ընթացքում գիտնականները սովորել են կառավարել այդ շրջանի աշխատանքը մկների օրինակով, որոնց նրանք զրկել ենք քաղցի զգացողությունից եւ դրա հետ կապված բոլոր տհաճ զգացումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Nature Neuroscience հանդեսում հրապարակված հոդվածում:
«Այն բանի պատճառներից մեկը, որ այդքան դժվար Է պահպանել սննդակարգը, այն Է, որ մենք չափազանց տհաճ զգացողություններ ենք ունենում՝ կապված մշտական քաղցածության հետ: Մեր ստացած տվյալները ցույց են տալիս, որ մկների մոտ այդ գոտու միացումն առաջացնում Է հաճելի զգացումներ եւ քաղցի զգացողությունը հասցնում Է գործնականում զրոյի: Դա նման թերապիան ուժով համարժեք Է դարձնում սովորական սննդակարգերին, բայց առանց դրանց հետ կապված տհաճ զգացողությունների»,- հայտարարել Է Բրեդֆորդ Լոուելը՝ Հարվարդի համալսարանից (ԱՄՆ):
Լոուելը եւ նրա գործընկերները վերջին երկու տասնամյակի ընթացքում ուսումնասիրում են ուղեղի այն մասերի աշխատանքը, որոնք ենթադրաբար կապված են ախորժակի, հագեցածության եւ քաղցի զգացողության եւ մարդու գաստրոնոմիական այլ զգացումների ու գծերի հետ: Մի քանի տարի առաջ նրանք պարզել են, որ հիպոթալամուսում՝ ուղեղի Էնդոկրին կենտրոնում, առկա Է բջիջների հատուկ խումբ՝ այսպես կոչված AgRP-նեյրոններ, որոնք պատասխանատու են գործնականում բոլոր սննդային զգացողությունների համար:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ Լոուելը եւ նրա գործընկերներն աշխատում են այնպիսի դեղերի ստեղծման վրա, որոնք կարողանան ներթափանցել ուղեղ եւ միացնել նյարդային բջիջների տվյալ խումբը: Եթե նրանց հաջողվի դա անել, ապա, նրանց կարծիքով՝ իրենք կստեղծեն սննդակարգերի ավելի հաճելի այլընտրանք, որը մարդկանց կօգնի պայքարելու ճարպակալման եւ ավելորդ կիլոգրամների դեմ: