Միջազգային

Ֆրանսիայում կատարվել Է արհեստական սրտի փոխպատվաստման երրորդ վիրահատությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կատարվել Է արհեստական սրտի փոխպատվաստման երրորդ վիրահատությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի բժիշկները կարողացել են փոխպատվաստել համաշխարհային պատմության մեջ երրորդ ինքնավար արհեստական սիրտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Liberation թերթը՝ վկայակոչելով անունները չհայտնած աղբյուրներ:

Վիրահատությունը, ինչպես նաեւ պատմության մեջ առաջին՝ արհեստական սրտի փոխպատվաստումը տեղի Է ունեցել Փարիզի Ժորժ Պոմպիդուի եվրոպական հոսպիտալում՝ խստագույն գաղտնիության պայմաններում:

«Միջամտությունն անցել Է լավ, բայց հետվիրահատական շրջանը հեշտ չի եղել»,-գրել Է թերթը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, լիակատար ինքնավար արհեստական սրտի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը կատարվել Է 2013 թվականի դեկտեմբերի կեսերին: Սակայն 76-ամյա տղամարդը, որին փոխպատվաստվել Էր բացառիկ կենսապրոթեզը, 2,5 ամիս անց մահացել Է մեխանիզմի աշխատանքի խափանման պատճառով:

2014 թվականի ամռանը 900 գրամ քաշով արհեստական սիրտը (եռակի գերազանցում Է մարդու սովորական սրտի զանգվածը) փոխպատվաստվել Է 68 տարեկան հիվանդի, որը տառապում Էր ավելորդ քաշից: Շուրջ կես տարի անց տղամարդը կարողացել Է վերադառնալ սովորական կյանքի եւ նույնիսկ սկսել Է հեծանիվ վարել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում