Հալեպահայերը մասնակցել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով արյունատվության ակցիային
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ Հալեպում անցկացվել է արյունատվության ակցիա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Նախաձեռնությունը տեղի է ունեցել ՀԵՄ-ի կազմակերպությամբ: Տարբեր միությունների հարյուր անդամներ «Արամ Մանուկյան» ժողովրդական տան դիմաց ՀՄԸՄ-ի փողային նվագախմբի և սկաուտական խմբերի ուղեկցությամբ ուղղվել են դեպի Ս. Աստվածածին եկեղեցի: Շքերթին մասնակցել են Հալեպի ավագանու ներկայացուցիչներ:
Եկեղեցու դիմաց հնչել են Սիրիայի և Հայաստանի օրհներգերը, որից հետո Սրբոց Նահատակ հուշարձանի մոտ ծաղիկներ են դրվել:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հնչած խոսքերից հետո տեղի է ունեցել արյունատվության ակցիան: