Երեխաների ծնունդը խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը. Արմեն Մուրադյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մորևմանկանառողջությանպահպանման գիտահետազոտականկենտրոնի անձակազմը ուրախության միանգամից երկու առիթ ունի: Ապրիլի 24-ի լուսադեմին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ: Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ՝ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,- ասել է նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:

«Տասներորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,- ասել է գիտահետազոտականկենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մորևմանկանառողջության պահպանմանգիտահետազոտականկենտրոն, զրուցել է մայրերի հետ, հետաքրքրվել է նրանց և երեխաների առողջական վիճակով: «Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես, խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,- նշել է Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:

Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի վեց աղջիկ և չորս տղա: Չեր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ: «Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով՝ ասել է մայրը, որի ավագ որդին ծառայում է հայոց բանակում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան