Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացված լինել. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ ժողովրդի կողքին լինելու հստակ ուղերձ հղեց`ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ընթացքում:«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքաներում կանցկացվեն հիշատակի ավելի քան 2000 միջոցառումներ: Կմասնակցեն ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլ ռուսներ: Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացված լինել»,-ասաց ՌԴ նախագահը: Նրա խոսքով` Ռուսաստանը միջազգային իրավունքի ու քրեական իրավունքի հիմքը հանդիսացող բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել եւ պատրաստ է ամեն ինչ անելու, որ անցյալի ողբերգական դեպքերը երբեք չկրկնվեն: «Այսօր էլ աշխարհի մի շարք տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը: Պետք է հասկանալ` որն է դրա պատճառը: Նմանատիպ գործողություններից առաջ պետք է նախ մտածել դրանց հետեւանքների մասին»,-ընդգծեց Պուտինը:

«Մենք ձեզ հետ ենք, հարգելի բարեկամներ»,-խոսքը եզրափակեց ՌԴ նախագահը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով: Հայ ժողովրդի կողքին Երեւանում ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը