Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն անգամ այսօր հանգիստ չեն տալիս ոմանց. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դարձել է նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի մի նոր հանգրվան: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում անցկացվող արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ և միջազգային կառուցներ ճանաչեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ քրեականացրեցին ցեղասպանությունը ժխտելու փորձերը` մեկ համոզմունքով. դա է համաշխարհային պատմության մութ էջերը լուսավորելու և նման էջեր այլևս չգրելու միակ ուղին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ նախագահը:

Նախագահ Սարգսյանը ներկաներին հիշեցրեց, որ տեղահանության և աքսորի տառապանքներից հետո Սիրիայի Դեր Զորի անապատում վախճանվել են հարյուր հազարավոր հայեր: «Դեր Զորում հուշարձան ու եկեղեցի էր կառուցված, որտեղ ամփոփած էին մեր նահատակների մասունքները: Մի քանի տարի առաջ այդ եկեղեցու բակում ես արտասանել եմ հետևյալ խոսքերը. «Մենք ծրագրում ենք ապրել և շատանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով` և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև շատ բան ունենք ասելու և տալու միմյանց»: Դեր Զորի եկեղեցու բակում երբ հնչում էին այս բառերը, ես այսօրվա պես նայում էի առաջ: Անցյալ տարի այդ նույն եկեղեցին հուշարձանի հետ միասին ուղակի պայթեցվեց: Մեր զոհերի մասունքներն ու ոսկորենրն անգամ մինչև այսօր ոմանց հանգիստ չեն տալիս: Սա է այսօրվա իրականությունը, նաև այստեղ է խնդրի արդիականությունը»,- ասաց ՀՀ նախագահը:

Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24-ին հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահների մակարդակով: Հայ ժողովրդի կողքն են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով