Օբաման այն նախագահը չէ, ով կարող է ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին.Արամ Համբարյան

3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցույց տվեց, որ ինքն այն նախագահը չէ, ով կարող ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին` պայքարելով մարդկության դեմ իրականացվող այդ սարսափելի հանցագործությունների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման համոզմունք է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապացությամբ Միացյալ Նահանգների նախագահի ելույթին:

Համբարյանի գնահատմամբ` տխուր ներկայացումը և բառախաղը, որ ԱՄՆ նախագահը խաղում է «ցեղասպանություն» բառի հետ, ոտնահարում է Ամերիկայի ժողովրդի արժանապատվությանը:

«ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման ճիշտ է եղել, երբ ասել է, որ ԱՄՆ-ն արժանի է առաջնորդի, ով ճշմարիտը կխոսի Հայոց ցեղասպանության մասին և բռնությամբ կպատասխանի բոլոր ցեղասպանություններին: Ցավոք, այսօր նա ապացուցեց, որ ինքն այդ նախագահը չէ: Ավելին, այժմ ակնհայտ է, որ Թուրքիային բավարարելուն ուղղված նախագահ Օբամայի ապակողմնորոշող փորձը մեկուսացնում է Վաշինգթոնին»,- հավելել է նա:

Այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին, Բարաք Օբաման հայտարարություն է տարածել` 1.5 միլիոն անմեղ զոհերի զանգվածային բնաջնջումն ու տեղահանությունները կրկին բնութագրելով «Մեծ եղեռն» արտահայտությամբ:

«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունն իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկուկես միլիոն հայեր կործանվեցին», - ասել է նա:

ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»,- մասնավորապես նշել է Օբաման:

2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահի ընրությունների քարոզարշավի ընթացքում Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և խոստացել նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ընդունել այն: ԱՄՆ նախագհը, սակայն, մինչ օրս չի կատարել իր նախընտրական խոստումը:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը