Վիկտոր Կրիվոպուսկովը Ցեղասպանության ժխտման մեջ անցանկալի իրավիճակների վտանգ է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին միասնական որոշման բացակայությունը կարող է հանգեցնել անցանկալի իրավիճակների աշխարհի որոշ խնդրահարույց գոտիներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսական համայնքի նախագահ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը: «Մենք ականատես ենք եղել ոչ միայն գլոբալ ցեղասպանությունների, որոնք իրականացվել են 20-րդ դարում, այլ նաև ականատես ենք լինում ցեղասպանությունների 21-րդ դարում: Ես նկատի ունեմ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ եթե դեռ 19-րդ դարի 70-ական թվականներին եվրոպական դատարանների կողմից Օսմանյան կայսրության գործողություններին տրվեր համապարփակ գնահատական և կայացվեր համապատասխան վճիռ, ապա չէր լինի շուրջ 2 միլիոն հայերի սպանությունը: «Եվ խոսքը միայն 1.5 միլիոն հայերի մասին չէ, ովքեր սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում: Խոսքը նաև Շուշիում 32 հազար հայերի սպանությունների մասին է, որոնք տեղի են ունեցել 1921թ.-ին»,- ասաց Կրիվոպուսկովը՝ ընդգծելով, որ այս ամենին համապատասխան գնահատական չտալը հանգեցրեց Հոլոքոստին, Ռուանդայի և Կամբոջայի ցեղասպանություններին»,- նշեց Կրիվոպուսկովը:

Նրա գնահատմամբ՝ ցեղասպանություն է, երբ խախտվում է առաջին հերթին յուրաքանչյուր մարդու ապրելու իրավունքը, հատկապես, եթե դա տեղի է ունենում ազգայնական հողի վրա: «Ուստի, ես մեծապես կարևորում եմ Հայաստանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի անցկացումը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի: Քանի դեռ չկա Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչում, ես նման ֆորումներ կանցկացնեի պարբերաբար: Եվ դրանք պետք է անցկացվեն Հայաստանում, դրանք պետք է աշխարհի բոլոր խորհրդարանների առջև բարձրացնեն Հայոց ցեղասպանության միջազգային ամբողջական ճանաչման անհրաժեշտության հարցը, պետք է շոշափեն և բոլորի համար ընկալելի դարձնեն այն հարցը, որ մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»,- հավելեց Կրիվոպուսկովը:

Նրա խոսքով՝ տարբեր երկրների ժողովուրդները միջանձնային մակարդակում միյանց վստահում են: «Սակայն ինչո՞ւ ենք մենք ընտրում երկրի ղեկավարների, ովքեր խախտում են սահմանադրական վստահությունը և այդ համապատկերում ասպարեզ են բերում նացիզմի, ֆաշիզմի, ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դրսևորումներ: Սա նշանակում է, որ մենք այդքան էլ միասնական չենք: Ուստի, հարկավոր է, որպեսզի աշխարհը միասնական լինի, և նախևառաջ սկսել այնպիսի գլոբալ ֆորումից, ինչպիսին այսօր անցկացվում է Երևանում»,- եզրափակեց Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսական համայնքի նախագահԿրիվոպուսկովը:

Հայերեն Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը