Քաղաքականություն

Հայ ժողովուրդը 1915թ. մարտիրոսվեց. Վատիկանի կարդինալ

2 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը 1915թ. մարտիրոսվեց. Վատիկանի կարդինալ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը մարտիրոսվեց եւ հանուն Քրիստոսի ընդունեց նահատակությունը: Սա հավատքի մեծագույն դրսեւորում էր, որի առաջ պետք է խոնարհվի մարդկությունը:

Տեսակետը Վատիկանի կարդինալ Կուրտ Կոխինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երեւանում, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ կարդինալը շեշտեց, որ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու գիտի, որ չկա հայ, որ այդ ողբերգության ժամանակ հարազատ կորցրած չլինի:

«Ինձ շատ մոտ եմ զգում ձեզ, ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է: Գրիգոր Լուսվարիչը տարավ Հայաստանը դարձի եւ մկրտության ճանապարհով: Դուք առիթ դարձաք շատ ազգերի համար, որ ընդունեն քրիստոնեությունը: Հայ մշակույթն ու հավատքը նման է մարտիրոսության: Սկսած հինգերրորդ դարից հայ եկեղեցականներն ընդունել են մարտիրոսություն հանուն Քրիստոսի եւ ընդունել տառապանքը` հույսը հառած այն հավատքին, որ բխում է խաչից»,- նշեց կարդինալը` հավելելով, որ պատմությունը վկայում է հայ ժողովրդի քաջության մասին, որ կարողացել է պահպանել իր ինքնությունը եւ հավատքի օգնությամբ վերապրել Ցեղասպանությունը:

«Պետք է վերհիշել եւ ճանաչել այդ ողբերգությունն ու այդ կերպ կանխարգելել այն, քանի որ այն ուղղված է ընդդեմ մարդու արժանապատվությանեւ Աստծո: Թող ամենակարող տերը պահապան լինի Հայաստանյայց եկեղեցուն եւ թող մեկուկես միլիոն նահատակների արյունն ու մասուքնները միավորեն մարդկությունը»,- մաղթեց կարդինալ Կուրտ Կոխը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում