Կարծիքներ

Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը. Պատրիկ Դևեջյան

1 րոպեի ընթերցում

Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը. Պատրիկ Դևեջյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը, հետեւաբար մարդկության պայքարը պետք է ուղղվի ցեղասպանությունների կանխարգելմանը: Տեսակետը ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանինն է: «Այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն էր ասում, մեզ վրա պարտականություններ է դնում: Առաջին հերթին այն է, որ չպետք է նման բան կրկնվի: Չպետք է կրկնվի, բայց այնուամենայնիվ, կրկնվում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Դևեջյանը` հավելելով, որ ֆորումի նպատակն է գտնել ճանապարհներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարելու նման ողբերգությունների կրկնության դեմ:

Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում