Իսպանիայի խորհրդարանում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Իսպանիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են բոլոր խորհրդարանական խմբերի պատգամավորները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով` Հայ դատի կենտրոնական խորհրդի պաշտոնական կայքը, այս մասին հայտնում է Իսպանիայում Հայ դատի հանձնախումբը:

ԻսպանիայումՀՀ արտակարգևլիազոր դեսպան Ավետ Ադոնցը, մասնակցելով արարողությանը, ողջունել է իսպանացի խորհրդարանականների այս նախաձեռնությունը և ընդգծել Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամենակարևոր ուղերձներից մեկն է երախտագիտությունն այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանության փաստը և քայլեր ձեռնարկել ապագայում նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- ասել է ՀՀ դեսպանը:

«1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի յուրաքանչյուր դրույթը, որի տակ ստորագրել է Իսպանիան, համապատասխանում են Հայոց ցեղասպանության փաստին, որը համարվում է Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանության» բառեզրի ստեղծման դրդապատճառը: Չկա որևէ հավաստի պատճառ, որը կարող է խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայ զոհերի և նրանց ժառանագներն արժանի են արդար հատուցման իրենց կրած տառապանքների համար»,- իր հերթին ասել է պորֆեսոր Անտոնիո Էլորզան:

Նիստից հետո իսպանացի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Հայ դատի Իսպանիայի հանձնախումբը ողջունել է այս քայլը` այն համարելով առանցքային Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Լուսանկարը`wikipedia

Հայերեն English

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը