Չինաստանի հարավում հայտնաբերվել են դինոզավրերի տասնյակ ձվեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում հայտնաբերել են դինոզավրների ավելի քան չորս տասնյակ քարացած ձվեր: Հեյուան քաղաքում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում արված գտածոյի մասին հաղորդել Է տեղական մամուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետներին հաջողվել Է գետնի տակից հանել 43 ձու, որոնցից 19-ը հիանալի պահպանվել են եւ անվաս վիճակում են: «Դրանք բավականին մեծ ձվեր են: Մեկ նմուշահատի տրամագիծը հասնում Է 13 սանտիմետրի»,- հայտնել Է դինոզավրների քաղաքային թանգարանի կառավարիչ Դու Յանլին:

Թե հատկապես դինոզավրների որ տեսակին են պատկանում հայտնաբերված քարացուկներն առայժմ մնում Է անհայտ: Այս հարցին մոտ ժամանակներս կփորձեն պատասխանել Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փորձագետները: Նրանք նաեւ պետք Է պարզեն այդ բնի տարիքը: Որոշ ենթադրություններով՝ գտածոն կարող Է հողի մեջ մնացած լինել մինչեւ 90 միլիոն տարի:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հեյուան քաղաքն Ընդերկնյայում «դինոզավրների կացարանի» համբավ ունի: Քաղաքի շրջակայքում հայտնաբերվել Է նախապատմական մեծամողեսների մնացորդների 17 հազար կտոր: Դեռ ավելին, տեղական թանգարանը Գինեսի ռեկորդների գրքում Է գրանցվել այնտեղ պահվող քարացած ձվերի՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուի համար՝ ավելի քան 10 հազար հատ:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում