Մշակույթ

Շառլ Ազնավուրը Մոսկվայում հանդիպում Է ունեցել տարեց երկրպագուհու՝ Լիդիա Ռոդինայի հետ

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը Մոսկվայում հանդիպում Է ունեցել տարեց երկրպագուհու՝ Լիդիա Ռոդինայի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը հանդիպում Է ունեցել իր տարեց երկրպագուհու՝ Լիդիա Ռոդինայի հետ: Շանսոնիեն նրա հետ տեսակցել Է կուլիսներում՝ Մոսկվայում կայացած համերգից հետո, որը տեղի Է ունեցել ապրիլի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին:

Հրատարակությունը նշում Է, որ Ազնավուրը վարդերի փունջ Է նվիրել կնոջը, իսկ նա իր հերթին շնորհակալություն Է հայտնել Ազնավուրին համերգին հրավիրելու համար: Բացի այդ, Լիդիա Իվանովնան մի քանի հատված Է երգել ֆրանսիական «Խաղալիք» կատակերգությունից:

Համերգին թոշակառու կինը եկել Էր «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մեկնաբան Եվգենի Չեռնիխի ուղեկցությամբ: Նա պատմել Է, որ շոուի սկսվելուց առաջ Ռոդինային ճանաչել են հյուրերից շատերը եւ խնդրել՝ լուսանկարվել նրա հետ:

Լիդիա Իվանովնան հայտնի Է դարձել մարտին այն բանից հետո, երբ «Կոմերսանտ»-ի լրագրող Ալեքսանդր Չեռնիխը հրապարակեց տեսագրություն, որտեղ նա կատարում Է Ազնավուրի երգերը: Չեռնիխը տատիկին պատահաբար հանդիպել Էր մետրոյում՝ ազդագրի մոտ: Լիդիան նրան պատմել Է, թե կցանկանար ներկա լինել համերգին, բայց չգիտի ինչպես դա անել: Տարեց կինը մի քանի տուն Է երգել ֆրանսերենով, ինչը լրագրողը հասցրել Է նկարահանել հեռախոսով: Ավելի ուշ նա եւ Եվգենի Չեռնիխը գտել են կնոջը: Շանսոնիեն իմացել Է երկրպագուհու մասին եւ նրան տեսաուղերձով համերգի Է հրավիրել: Լիդիա Իվանովնան որոշ տատանումներից հետո համաձայնել Է:

Լուսանկարը` «Коммерсантъ»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում