Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հաշտեցման ամենակարճ ճանապարհն է. Նախագահ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Նախագահը խոսել է ցեղասպանության տարելիցի նշանակության, հայ-թուրքական հարաբերությունների մասինˋ անդրադառնալով նաև հարևան Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները մի քանի ուղերձ են կրումˋ հիշողության, երախտագիտության և մոխրից վերածնվող ազգի: «Մեր պարտքն է գտնել և մատնացույց անել այն օրինաչափություններն ու պատճառահետեւանքային կապերը, որ հետագայում կարող են հանգեցնել նման հանցագործությունների»,- նշել է Սերժ Սարգսյանըˋ ընդգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող մոռացվել ժամանակի ընթացքում:

Հիշատակի արարողություններով կարևորվում է ապագայի ցեղասպանությունները և մարդկության դեմ մյուս հանցագործությունները կանխելու գաղափարը: Հարցին, թե արդյոք որևէ ուղի կա, որով Հայաստանը և Թուրքիան կարող են առաջ շարժվել և միմյանց հետ համագործակցել, նախագահը պատասխանել է. «Ես ինքս իմ կարողությունների սահմաններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ երկու անգամ փորձել եմ ձեռնամուխ լինել այդ ուղու ստեղծմանը: Ինձ նախորդած երկու նախագահները նույնպես նույն են արել: Մենք հայտարարել ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեր մտադրությունների մասին: Երկրորդ փորձն արվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Մի քանի ամիս առաջ ես նամակ ուղարկեցի Թուրքիայի նախագահինˋ հրավիրելով մասնակցել ապրիլի 24-ի արարողություններին և ոգեկոչել բոլոր նահատակների հիշատակը: Սակայն թուրք իշխանություններն այլ կերպ որոշեցին»:

Անդրադառնալով Հռոմի պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերին ուղղված Թուրքիայի կոշտ արձագանքին, ՀՀ Նախագահն ընդգծել է, որ դրանք անակնկալ չեն: «Մենք մշտապես ականատեսն ենքˋ ինչպես է Թուրքիան պարբերաբար վերանայում ժխտողականության իր գործիքակազմը: Իսկ Հռոմի պապի հայտարարությունը տեղին եմ համարում: Նա մեծ առաջնորդ էˋ արադարամիտ և ճշմարտախոս»,-ասել է նա:

Խոսելով Թուրքիայի հետ հաշտեցման հնարավորության մասին՝ Նախագահը նկատել է, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ամենակարճ ճանապարհը կլինի։ «Իմ համոզմամբ՝ եթե դա արվի անկեղծորեն, ապա, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կբարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի»,- կարծիք է հայտնել երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը անիրական է համարել պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որ առաջ էր քաշվել Թուրքիայի կողմից. «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է նման հանձնաժողովը գործելու, քանի որ թուրք պատմաբանները կլինեն թուրքական հասարակության և թուրքական իշխանությունների ճնշման ներքո, իսկ հայ պատմաբանները՝ հայ հասարակության և հայկական իշխանությունների»,- ասել է նաˋ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին մեծ արխիվներ ունեցող մասնագիտացված կառույցներն ու պետությունները որևէ կասկած չունեն այդ հարցում:

«Մեզ համար նման առաջարկությունը վիրավորական է, քանի որ այն հարցականի տակ է դնում Ցեղասպանության փաստն ու դրա իրավացիությունը»,- ասել է Նախագահ Սարգսյանը։

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը