Քաղաքականություն

Սիրիական պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանում Սիրիայի դեսպանատանը

1 րոպեի ընթերցում

Սիրիական պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանում Սիրիայի դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած Սիրիայի պատվիրակությանը, խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի գլխավորությամբ, ընդունել է Սիրիայի Հանրապետության դեսպան Իսսամ Նայալը: Ընդունելությանը ներկա են եղել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Հայաստանում Սիրիայի համայնքի անդամներ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ժամանակՍիրիայի խորհրդարանի նախագահ Լահհամը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունները՝ նշելով, որ պատմությունը կրկնվում է. այն ժամանակ օսմանցիներն իրականացրել են հայերի ջարդերը, իսկ այժմ Էրդողանը տարբեր ձևերով մասնակցում է սիրիացիների սպանությանը:

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները վստահեցրել են, որ Սիրիան դուրս կգա ճգնաժամից՝ շնորհիվ իր ժողովրդի միասնականության՝ կանգնելով ղեկավարության և բանակի կողքին:

Դեսպան Իսսամ Նայալը նշել է, որ սիրիահայերի մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ Սիրիա, քանի որ այն համարում են իրենց հայրենիքը՝ միևնույն ժամանակ Հայաստանը համարելով իրենց նախնիների հայրենիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում