ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրնօգոստոսի 1-ին հանդես կգա Բեյրութում՝ Բաթրունի միջազգային փառատոնի շրջանակում (Festival international de Bathroun):Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական՝ charlesaznavour.com կայքը, երգիչը լեգենդար երգչի այս տարվա համերգների ժամանակացույցը ևս շատ խիտ է: Նա արդեն իսկ հասցրել է հանդես գալ Ռուսաստանում: Այս տարի նա ծրագրում է նաև ելույթներով հանդես գալ Մադրիդ, Փարիզ, Սան Սեբաստիան, Ամստերդամ քաղաքներում:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: