Քաղաքականություն

Ժամանակն է, որ արևը շողա Հայաստանի երկնակամարում. Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Ժամանակն է, որ արևը շողա Հայաստանի երկնակամարում. Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության հիշողությունն նույնքան կարևոր է ցեղասպանության ենթարկվածների համար, որքան այն իրականացնողների համար: Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում նման կարծիք հայտնեց Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի համանախագահ Դոննա-Լի Ֆրիզը: «Այսօր միջազգային հանրությունը դժկամություն է դրսևորում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, սակայն պետք է ընդգծեմ, որ ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկումն ամրապնդում է մարդկային արժեքները, և գալու է ժամանակը, երբ այս հարցում շատ դիրքորոշումներ են փոխվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի արևը շողա Հայաստանի երկնակամարում:

Նրա խոսքով՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, ով մեծ ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, կապշեր՝ տեսնելով ժխտողականության ներկայիս մակարդակը:

Նա նշեց, որ Հոլոքոստից հետո ինքնաբերաբար ենթադրում էին, որ ցեղասպանությունը անբարոյականություն է և բարոյականության խեղումն է դրա պատճառը: Ցեղասպանագետի խոսքով` Լեմկինի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հասկացել էր կոլեկտիվ հիշողության նշանակությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում