Միջազգային

Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին իջած դրոնում ճառագայթում Է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին իջած դրոնում ճառագայթում Է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին ապրիլի 22-ի առավոտյան իջած փոքրաչափ դրոնում ճառագայթման միկրոբաժնաչափ Է հայտնաբերվել, սակայն ոստիկանությունն առայժմ չի պարզել, թե այդ միջադեպը եղել Է արդյոք ահաբեկչական գործողության փորձ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո լրատվական գործակալությունը:

Գործակալության աղբյուրի տվյալներով, որը մոտ Է կանգնած հետաքննությանը, քառապտուտակ դրոնում եղել Է ճառագայթաակտիվության նշան, չափումները ցույց են տվել ճառագայթման փոքր բաժնաչափ:

«Վնաս չկա: Կատարվում Է հետաքննություն, բայց այս պահին վտանգի հաստատում չկա»,- մեջբերում Է Կիոդոն իր աղբյուրի խոսքը:

Պատասխանելով այն հարցին, թե դրանում դիտվում Է արդյոք ահաբեկչական գործողության հնարավորություն, աղբյուրը պատասխանել Է՝ «հայտնի չԷ»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, թռչող ապարատը հանդերձված Է եղել տեսախցիկով: Ճշգրտված տվյալներով՝ դրան ամրացված Է եղել 3 սանտիմետր հաստությամբ, 10 սանտիմետր բարձրությամբ պլաստիկե սրվակ:

Վարչապետ Սինձո Աբեն ներկայում այցով գտնվում Է Ինդոնեզիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում