Տնտեսություն

Չինաստանը Հայաստանին հատկացրել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը Հայաստանին հատկացրել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 21ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները մտնում են նոր փուլ: ՉԺՀ կառավարության կողմից արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանին«Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի(ApprovedDestinationStatus - ADS)շնորհման մասին և ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հետագա ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունիցհայ-չինական համագործակցության ակտիվացման ու ամրապնդմանանհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը կընդունի «Չինաստանիզբոսաշրջիկների`դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությանարդյունավետկազմակերպում ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդգրկված է գործադիրի ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

Համաձայն ՉԺՀ օրենսդրության` Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություններ հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք ՉԺՀ կառավարության կողմից ստացել են հատուկ` «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ (ApprovedDestinationStatus - ADS): ՉԺՀ կառավարության կողմից երկրներին ADS կարգավիճակ է շնորհվում կառավարությունների միջև երկկողմ համապատասխան հուշագրի շրջանակներում:

2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» Փոխըմբռնմանհուշագիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում