Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրաժշետի համերգը

2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգի տարբեր վայրերում փակցված գունեղ ազդագրերը տեղեկացնում էին Շարլ Ազնավուրի հրաժեշտի համերգի մասին, որը կայացավ երեկ, ապրիլի 20-ին, Սանկտ Պետերբուրգի ամենամեծ «Օկտյաբրսկի» համերգային դահլիճում: «Արմենպրես»-իթղթակիցը հաղորդում է, որ վերջին տասը տարվա ընթացքում աշխարհահռչակ երգիչը երկրորդ անգամ էր Սանկտ Պետերբուրգում համերգով հանդես գալիս: Ավելի քան մեկուկես ժամ տևած համերգն ուղեկցվում էր Ազնավուրի հետ Ֆրանսիայից ժամանած ջազ նվագախմբի հիանալի նվագակցությամբ:

Համերգի ընթացքում հնչեցին Շարլ Ազնավուրի երգացանկի լավագույն էստրադային ստեղծագործությունները: Երգի Մեծ վարպետը երիտասարդական ավյունով կատարեց «Փարիզ», «Իմ սեր» «Իզաբել», «Էխ, ռազ, յեշչո ռազ», «Թեհրան 43» գեղարվեստական կինոյի համար գրված և Ռուսաստանում շատ սիրված «Հավերժական սեր» երգը: Իսկ «Մամա» երգի կատարումը դահլիճը ոտքի վրա ունկնդրեց ու ծափահարեց:

Լեփ լեցուն դահլիճը յուրաքանչյուր երգ այնպիսի խանդավառությամբ էր ընդունում, ասես, առաջին անգամ էր լսում բազմիցս հնչած ու այդքան սիրված նրա երգերը: Հավելենք նաև, որ Շարլ Ազնավուրը ճանաճվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգի կատարող, նրա երգացանկում հաշվվում է հազար երեք հարյուր երգ, դրանք հնչել են նրա և այնպիսի ճանաչված երգիչների կատարմամբ, որպիսիք են Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյեն և ուրիշներ: Շարլի հետ միևնույն բեմահարթակում երգել են աշխարահեռչակ կատարողներ Լուչանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան,Պատրիցիա Կաասը, Պլասիդո Դոմինգոն և այլք:

Շարլ Ազնավուրը Սանկտ Պտերբուրգից հետո հրաժեշտի համերգ կտա Մոսկվայում:

Յուրի Կարապետյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում