Դավութօղլուն ցեղասպանություն եզրը որակել է որպես պատասխանատվությունը թուրքերի վրա բարդելու միջոց

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թ. ապրիլի քայլը և ցավակցություն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված օսմանահպատակ հայերի ժառանգներին: Թուրքական կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ հայտարարել է, թե նույնպիսի ցավ են ապրել «տարբեր էթնիկ ու կրոնական ենթախորք ունեցող օսմանյան քաղաքացիները»՝ նշելով, թե ցեղասպանություն եզրի հնչեցումը պատասխանատվության ընդհանրացման ձև է: Դավութօղլուն նաև ակնարկել է, որ Անկարան պատրաստ չէ գնալ Ցեղասպանության ճանաչման ճանապարհով: Թուրքիայի կառավարության ղեկավարի գրավոր հայտարարությունը նախօրեին երեկոյան տեղադրվել է այդ երկրի վարչապետի գրասենյակի կայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետի գրասենյակի կայքը, հայտարարությունում նշված է. «Առաջին աշխարհամարտի դժվարություններն ապրած տարբեր էթնիկ ու կրոնական արմատների պատկանող հանրույթների թոռներս մեր ցավակցությունն ենք հայտնում կյանքից զրկված անմեղ օսմանահպատակ հայերի ժառանգներին»:

Թուրքիայի կառավարության ղեկավարը հայերին և թուրքերին կոչ է արել «ազատվել անցած դարի ցավերից ու վերակառուցել ազգամիջյան մարդկային կապը»: Դավութօղլուն հայտարարել է, թե հայկական պատմական և կրոնական ժառանգության պահպանումը Թուրքիայի հանձնառությունն է և այդ համատեքստում նշել է, որ ապրիլի 24-ին Պոլսի Հայկական պատրիարքարանում կկազմակերպվի պատարագ:

Հայտարարությունում Անկարայի կառավարության ղեկավարը վկայակոչել է Էրդողանի՝ նախորդ տարի հրապարակած հայտարարությունը, հավելելով նաև, թե պատմությունը պետք է չքաղաքականացվի: Դավութօղլուն վերահաստատել է նաև, որ Թուրքիան պատրաստ չէ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կոչել իր անունով. «Ամենը մեկ եզրույթով արտահայտելը և պատասխանատվությունն ընդհանրացման միջոցով միայն թուրք ժողովրդի վրա բարդելը խնդիր է և խղճի, և իրավունքի տեսանկյունից»:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը