Շրջադարձ Գերմանիայի դիրքորոշման մեջ. Շտայնմայերը դեմ չէ 1915 թ. կատարվածը «ցեղասպանություն» բնորոշելուն

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն պատգամավորների կողքին, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանելուն: Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա ասել է, որ 1915 թ. կատարվածը «կարելի է ընդհանրացնել ցեղասպանություն հասկացության մեջ»:

«Բռնությունը, վախը, սարսափը, որոնք նշվում են մեր բանաձեւում, կարելի է տեղավորել մեկ բառի տակ` ցեղասպանություն: Ես կարող եմ այդ պահանջի հիմքերը եւ առաջին հերթին զգացմունքային կողմը լավ հասկանալ»,- ասել է նա: Շտայնմայերն ավելի լայն ազատություն է տվել պատգամավորների քննարկումներին ու այն քննադատություններին, որոնց համաձայն` սա պետք է դիտարկել որպես ցեղասպանություն:

Շտայնմայերը նաև շեշտել է, որ ինքը չի կարող անտեսել այն, ինչ կարող է պատահել ապրիլի 24-ից հետո: Թերթը միաժամանակ նշել է, որ ըստ իր աղբյուրների` հարցի վերջնական քննարկումները պետք է ընթանան նախագահ Գաուկի մոտ:

Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն էլ հայտարարել է , որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն` անկախ Անկարայի դիմադրությունից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխանորեն կնշի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ»,- ասել է Յունգը:

Նա ընդգծել է, որ «Ցեղասպանություն» եզրույթը պետք է առկա լինի այն բանաձևի տեքստում, որը մոտակա օրերին կընդունի Բունդեսթագը: Միեւնույն ժամանակ, Յունգը վստահություն է հայտնել, որ ցեղասպանություն բառն իր ելույթում արտասանելու է Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկը:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը