Արմեն Մուրադյանը ներկայացրեց վերջին մեկ տարում բուժհաստատությունների շինարարության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարվա ընթացքում շահագործման են հանձնվել ՀՀ Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնը, Նավուր, Բագրատաշեն, Քաղցրաշեն, Ակնալիճ և Լեռնապատ համայնքներում կառուցվել են ամբուլատորիաների նոր շենքեր, իսկ Բերդավանի ամբուլատորիան հիմնանորոգվել է: Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու ախտաբանաանատոմիական լաբորատորիայի կառուցման, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի ամբուլատոր-պոլիկլինիկական մասի վերակառուցման շինարարական աշխատանքները: Բժշկական բոլոր այս հաստատությունները հագեցվել են բժշկական կահույքով և սարքավորումներով: 2014 թվականի տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի ևս 5 համայնքային ամբուլատորիա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում Կապանի և Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները:

Նախարարի խոսքով՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում 2016 թվականին հնարավոր կլինի ունենալ տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ: Նախարարը նշեց, որ ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրվել է ցիկլոտրոնային արագացուցիչը։ ՈւԳՀԿ-ի ստեղծման երկարաժամկետ ծրագրի առաջին փուլում կշահագործվի ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան