ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի Թուրքիայի ժխտողական կեցվածքը. The International New York Times

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգալաեզու TheInternational New York Times միջազգային պարբերականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հոդված է պատրաստել, որում քննարկում և դատապարտում է Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիշեցնելով 2008 թվականին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի խոստումը, պարբերականը նաև կոչ է ուղղում ԱՄՆ կառավարությանը՝ չհանդուրժել Թուրքիայի ժխտողական կեցվածքը:

«Աշխարհի հայությունն ապրիլի 24-ին ոգեկոչելու է Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորացների մեկնարկի 100-րդ տարելիցը, որն այսօր համատարած ճանաչվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Համատարած՝ այսինքն, Թուրքիայի սահմաններից դուրս, ուր կառավարությունը և թուրքերի մեծամասնությունը շարունակում է վորդովված հարձակում գործել ցանկացածի վրա, ով կխոսի Ցեղասպանության մասին»,- ասվում է հոդվածում:

Պարբերականը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ արտասանեց «ցեղասպանություն» բառը, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, իսկ կառավարության նախախարն ուխտադրուժ կերպով նշեց, թե Պապը Արգենտինայից է, ուր հայկական սփյուռքը վերահսկում է մեդիա և գործարար դաշտը:

Դեռևս Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևից առաջ, որը Թուրքիային կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը և «իսկական հաշտեցման» ուղիներ փնտրել Հայաստանի հետ, Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինչ էլ որ եվրոպացիներն ասեն «մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:

«Թուրքիայի կոշտ քաղաքական գիծը հատկապես հիասթափեցնող է, քանի որ մեկ տարի առաջ պարոն Էրդողանը թվում էր թե քայլ առաջ էր կատարել դեպի հաշտեցում՝ ցավակցություն հայտնելով հայ զոհերի ժառանգներին և առաջարկելով, որ միջազգային պատմաբանների խորհուրդ ձևավորվի՝ պատմական ապացույցներն ուսումնասիրելու համար»,- նկատում է TheInternational New York Times-ը:

Նշվում է, որ անցած շաբաթ Էրդողանը վերադարձավ Թուրքիային որպես միջազգային զրպարտության զոհ նկարագրելու մարտավարությանը:

Հայերի համար իրենց նախնիների զանգվածային բնաջնջումների, համակենտրոնացման ճամբարնբեր աքսորի ճանաչումը տասնամյակների առաքելություն է: Մինչդեռ Թուրքիան, ընդունելով, որ շատ հայեր են սպանվել, պաշտոնապես ներկայացնում է՝ իբր թե այդ սպանությունները անախորժ պատերազմի անախորժ դրվագ են և ոչ թե մարդկանց բնաջնջման դիտավորյալ փորձ: Հակառակն ապացուցելու փորձերը Թուրքիայում համարվում են հանցագործություն:

Պարբերականը նկատում է նաև, թե որքան երկար են թուքերը հրաժարվում ուսումնասիրել և լիարժեքորեն ընդունել իրենց պատմությունը, այքան վնասում են հենցի իրենց երկրի միջազգային դիրքին:

Հայերեն English Русский

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր