Հարավային Կորեայի նախագահը կարգադրել Է ծովի հատակից բարձրացնել «Սեւոլ» լաստանավը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն պահանջել Է ամենակարճ ժամկետում ծովի հատակից բարձրացնել մեկ տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետեւանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:

«Այժմ անհրաժեշտ Է լրջորեն պատրաստվել նավի կորպուսը բարձրացնելուն»,- գործակալությունը մեջբերել Է նախագահի խոսքը, որի նա ասել Է Չինդո կղզու մերձակայքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

«Անհրաժեշտ Է արագ ավարտել պահանջվող ընթացակարգերը եւ հնարավորինս շուտ բարձրացնել նավը»,- ընդգծել ԷՊակ Կին Հեն:

Զոհվածների ազգականները պնդում են ծովի հատակից խորտակված նավի բարձրացումը, որպեսզի պարզվեն ողբերգության բոլոր հանգամանքները եւ գտնվեն մարդկանց աճյունները:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ծովային գործերի եւ ձկնորսության նախարարությունը հաղորդել Է, որ լաստանավը ծովի հատակից հանելու համար կպահանջվի ավելի քան 120 մլրդ վոն (110 մլն դոլար): Իսկ ընդամենը, ըստ այս գերատեսչության գնահատումների, ողբերգության բոլոր հետեւանքների ամբողջական վերացման համար կպահանջվի ավելի քան 550 մլրդ վոն (504 մլն դոլար):

«Կառավարությունն արդեն 185,4 մլրդ վոն (169,9 մլն դոլար) Է ծախսել որոնողա-փրկարարական գործողությունների, ինչպես նաեւ տուժածների եւ զոհվածների ընտանիքներին օգնելու համար»,-նշել են նախարարությունում:

Զոհված յուրաքանչյուր դպրոցականի համար փոխհատուցում Է նախատեսված մինչեւ 420 մլն վոնի (մոտավորապես 378 հազար դոլար) չափով: Այդ չարաբաստիկ ուղեւորության ընթացքում աշակերտներին ուղեկցող ուսուցիչների ընտանիքներին նախատեսվում Է վճարել մինչեւ 760 մլն վոն (մոտավորապես 685 հազար դոլար): «Սեւոլի» անհայտ կորած ուղեւորների ընտանիքները նույնպես ներառված են փոխհատուցման վճարումների ցուցակներում:

Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սեւոլի» նավապետին, որն ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսեւորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, եւ նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի եւս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչեւ 30 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ