Միջազգային

Ճապոնիան Չինաստանից առաջ է անցել ԱՄՆ-ի արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակում

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան Չինաստանից առաջ է անցել ԱՄՆ-ի արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան վերջին մի քանի տարվա ընթացքում, առաջին անգամ Չինաստանից առաջ է անցել ԱՄՆ-ի արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ որոնք վերաբերում են ընթացիկ տարվա փետրվարին, օտարերկրյա փոխառությունների ընդհանուր ծավալը նվազել է գրեթե 1 տոկոսով՝ մինչեւ 6,16 տրլն դոլար: Չինաստանը, որը առաջատարն էր 2008 թվականից, իր ցուցանիշները նվազեցրել է 1,2 տոկոսով: Արդյունքում Ճապոնիան, որն ԱՄՆ-ի արժեթղթերի իր պորտֆելը կրճատել է միայն 1,1 տոկոսով, գրավել է առաջին տեղը: Այժմ նրա փաթեթը կազմում է 1 տրիլիոն 224 մլրդ 400 մլն դոլար, ինչը մոտավորապես 700 մլն դոլարով ավելի է, քան Չինաստանինը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանը 2015 թվականի հունվարի համեմատությամբ իր ցուցանիշները կրճատել է գրեթե 12,5 մլրդ դոլարով: Այժմ ամերիկյան պարտատոմսերի նրա փաթեթը կազմում է 69,6 մլրդ դոլար: ԱՄՆ-ի արժեթղթերի խոշորագույն օտարերկրյա պահառուների ընդհանուր ցուցակում ՌԴ-ն զբաղեցնում է 19-րդ տեղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում